
Երեկ երեկոյան ,Ժառանգությունե կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ “Ժառանգություն” և “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվեցին ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ: Նշվեցին այն նոր հնարավորությունները, որոնք բացվել են երկու կուսակցությունների, ինչպեսև քաղաքացիական հասարակության մի շարք հեղինակավոր և գործունյա ներկայացուցիչների` “Ժառանգության” համատեղ ցուցակով հանդես գալու շնորհիվ: Կարևորվեց այն ոգևորությունը, որը կարող է առաջացնել ընդդիմադիր ուժերի համախմբման այս հաջողված փորձը: Միաժամանակ անհրաժեշտ համարվեց բացատրական աշխատանք տանել համակիրների այն հատվածի շրջանում, ուր ամբողջ խորությամբ չի ընկալվել նոր ցուցակի տրամաբանությունը: Որոշվեց համատեղ աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական: “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն