
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur.am-ին հայտնեց, որ Տիգրան Մեծի փողոցում, Երևան Սիթի սուպերմարկետի դիմաց Մերսեդես G-500 մակնիշի, 001 ՏՈ 01 համարանիշի ավտոմեքենան, կայանված է 2-րդ շարքում, իսկ դիմապակուց բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը: Մեքենայի վարորդը նկատելով որ Գագիկ Շամշյանը նկարում է իր մեքենան, արագորեն մեքենայի միջից հանում է ԱՊՊԱ կտրոնը եւ փակցնում ապակուն: Գ. Շամշյանը հանյտնում է որ նշված ավտոմեքենան գրանցված է Էրեբունի վարչական շրջանում գործող Մուշ-Մեդիա ՍՊԸ հաշվեկշռում: