Երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հուլիսի 17-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

19-21-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:




Լրահոս