
Հիշեցնենք, որ մարտի 20-ի առավոտյան, Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսում` Մառանդ քաղաքի մոտ, որի հետեւանքով մահացել է երեք ուղեւոր: Տանսյակ մարդիկ վիրավորվել են: Արդյունքում վթարին զոհ դարձած երեք անձանցից երկուսը հայեր են: Այս լուրը հաստատում է “Դիդար Սէյրէ Գիթի” ընկերության գրասենյակը, գրում է Hyeli.net-ը: Հայտնի են դարձել նաեւ վթարի հետեւանքով վիրավորված 5 հայերի անունները՝ Հակոբ Մարտիրոսյան, Լիանա Բարսեղյան, Մառինա Պետրոսյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին (Միքայել) Աղամալյան: Նրանց վիճակը կայուն է: