Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային ժողովում
Մինչ խորհրդարանի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել եւ բողոքում էին Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին անդամակցելու միանձնյա որոշման դեմ, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանն ու Վարդան Այվազյանն ԱԺ նիստերի դահլիճում մեղմիկ զրուցում էին: Թե ինչի մասին էին խոսում ու սիրալիր ժպտում, դժվար է ստույգ ասել, բայց որ նրանք անհաղորդ են հայկական իրականությանը` ԱԺ դարպասներից դուրս, միանշանակ կարելի է պնդել: