
Իտալացիներն այսօր` մարտի 21-ին, տոնում են Ծառի օրը: Իտալիայում Ծառի առաջին տոնը նշվել է 1898 թ.-ին՝ Իտալիայի կրթության նախարար Գվիդո Բաչելլիի աջակցությամբ, իսկ 1923 թ.-ին տոնը պաշտոնական բնույթ է ստացել: Անտիկ մշակույթում լայն տարծված է եղել ծառատունկերի համար տոնակատարություններ կազմակերպելը: Ծառերն այդ ժամանակ դասակարգվել են որպես սուրբ, աստվածային եւ աշխարհիկ: Յուրաքանչյուր տարի Ծառի օրը միացնում է հազարավոր մարդկանց: Մասնակիցները ծառեր են տնկում, կանաչապատում այգիները եւ պուրակները՝ այդ կերպ ցուցադրելով իրենց սերն ու հարգանքը բնության հանդեպ: