Արձակուրդ` «գերազանց աշխատանքի» համար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ «Դեմ եմ» շարժման անդամները վայելում են իրենց արձակուրդը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկին՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկելով կուտակային համակարգի կյանքի կոչման ընթացքը, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է. «Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քաղաքական կամք ենք դրսեւորելու՝ բարեփոխումը մինչեւ վերջ իրականացնելու համար»:

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ այս պահին համակարգին պարտադիր կմասնակցեն պետական հատվածի աշխատակիցները, իսկ 3 տարի անց այն արդեն պարտադիր կլինի բոլորի համար: Այսպիսով` պարտադիր, բայց ոչ պարտադրված լեզվական աճպարարության կարիքն այլեւս չկա:

Իսկ «Դեմ եմ»-ի եւ Քառյակի անդամներն ուղարկված են արձակուրդի` «գերազանց աշխատանքի» համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս