«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի կողմից սպանված մայոր Սարգիս Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Արիության շքանշան»-ով:
Մեր տեղեկություններով՝ Ս. Օհանյանն անձամբ է մասնակցել սպայի հոգեհանգստին: ՊՆ կողմից ամեն ինչ արվել է` Սարգիս Աբրահամյանի հուղարկավորությունը զինվորականին վայել ձեւով կազմակերպելու համար:
Նշենք, որ Ս. Աբրահամյանը ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի մորաքրոջ տղան է»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։