
ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելությունը կգլխավորի Ռադմիլա Շեկեռինսկան Մոլդովայից:Ռադմիլա Շեկեռինսկան վաղը Երևանում կներկայացնի առաքելության մանդատը, գործունեության ծավալն ու շրջանակը: Ինչպես հաղորդում է “Մեդիամաքս” գործակալությունը, Շեկեռինսկան 2004թ. նոյեմբեր-դեկտեմբերին եղել է Մակեդոնիայի նախկին հարավսլավական պետության վարչապետը: Այնուհետև նա գլխավորել է ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական միությունը, եղել Մակեդոնիայի խորհրդարանի ընդդիմության առաջնորդը: