«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ 57 համարի երթուղու «գծում» շահաբաժին ունի:
Սա՝ չնայած այն բանին, որ արդեն տեւական ժամանակ է՝ ԶԼՄ-ները գրում են, թե 57 համարի «գիծը» Գալուստ Սահակյանի տղային է պատկանում, իսկ ԱԺ նախագահը ջանասիրաբար հերքում էր դա։ 57 համարը սպասարկում է «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ն, եւ Արման Սահակյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ «Արդինի ստուդիա»-ում ունի շահաբաժին։
«Այո, ես այդտեղ շահաբաժին ունեմ: Ստուդիան ունի կրթամշակութային դեր, բայց նաեւ կատարում է ուղեւորափոխադրումներ, ու դրանից շահույթի մեծ մասը ուղղված է մշակութային ոլորտին»,- ասել է նա:
Մեր թղթակցի հարցին, թե քանի՞տոկոս շահաբաժին ունի, Արման Սահակյանը դժվարացել է պատասխանել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում