ՕԵԿ-ը լքելուց հետո Միսակ Սարգսյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2012թ. «Օրինաց երկիր» կուսակցության Դավիթաշենի տարածքային կառույցի ղեկավար «Մազդա» եւ «Սուզուկի» մեքենաների՝ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» եւ «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը լքել էր կուսակցությունը: Նա իր քայլը բացատրել էր հետեւյալ կերպ՝ հասկացել է, որ դա իրենը չէ: Սակայն, ըստ տեղեկությունների, գործարարը խիստ հիասթափվել էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս «անաղմուկ»: Սակայն դրանից հետո գործարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 10-ին գործարարը տուգանվել է ՊԵԿ-ի կողմից 100.000 դրամի չափով: Պատճառը եղել է Հայաստան ներմուծած ապրանքային կատալոգները, որը գործարարն այդպես էլ սահմանված ժամկետում չի հայտարարագրել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս