«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե բանակում ձվի եւ մսի մատակարարումն իրականացնում է հայտնի պաշտոնյային պատկանող ընկերությունը։ Նախկին զինդատախազ, այսօր արդեն գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանին պատկանող «Էլիտ կապիտալ» ընկերությունը շահել է բանակին այդ սննդամթերքները մատակարարելու տենդերը։
Փաստորեն, արդարադատությունից եւ ազնվությունից մշտապես խոսող պաշտոնյան անմիջապես պետության հետ է «գործ» բռնել։ Բայց գլխավոր դատախազը գոնե այնքան անշահախնդիր պետք է լինի, որ բանակին մատակարարվող սննդի անվտանգությունը երաշխավորի»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում