Խոշոր ավտովթար՝ Սարալանջի հին ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում Աբովյանի պուրակից դեպի Սարալանջ գնացող հին ճանապարահատվածում իրար են բախվել 25-ամյա Գեղամ Գրիգորյանի վարած “Մազդա” մակնիշի 16 ԼՍ 606 համարանիշի, 41-ամյա Վարդան Հարությունյանի վարած”Անի” տաքսի ծառայությանը պատկանոց “Ռենո”մակնիշի Լ 1874 համարանիշի և 49-ամյա Յուրիկ Մարգարյանի վարած “Մերսեդես” մակնիշի 02 ՕՍ 011 համարանիշի ավտոմեքենաները: Վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարներ, հատուկ փրակարարական ջոկատի հետ, ինչպես նաև “1-03” ծառայության մի քանի բրիգադներ:Փրկարարների, բժիշկների և քաղաքացիների օգնությամբ դեպքի վայրից 5 հոգի տեղափոխվեցին Երևանի մի քանի հիվանդանոց:Նշված հատվածում առաջացած խցանումը վերացնելու համար ժամանել էին ՃՈ 1-ին սպայական գումարտակի մի քանի  աշխատակիցներ:Քանի որ վթարված ավտոմեքենաների վրա կային գազի բալոններ, փրկարարները գազի արտահոսքը կանխելու նպատակով փակեցին ավտոմքենաների վրա տեղադրված գազի փականները:Հիվանդանոց են տեղափխվել տաքսու վարորդ Վ. Հարությունյանը և 35-ամյա Մարիցա Թոմբագչյանը և 31-ամյա Սյուզի Աղինյանը:




Լրահոս