
Հուլիսի 14-ին` ժամը 11:30-ին, Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող 34-ամյա Ավգուստի Աբրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Աբրոյանը բութ գործիքով հարվածել էր 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել էր:
Ա. Աբրոյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կայացած փակ նիստով, կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը հայտնեց, որ Ֆիրդուս Մուրադյանը հնէաբան էր, ով Ավգուստի Աբրոյանի կազմակերպության պատվերով իր աշխատանքային խմբի հետ միասին մոտ երկու ամիս հետազոտական աշխատանքներ էր իրականացնում Պողոս-Պետրոս եկեղեցու տարածքում: