
Ամերիկացի հոգեբանները պնդում են, որ քննությունից 5 րոպե առաջ մաստակ ծամելը կարող է դրականորեն ազդել քննության արդյունքների վրա: Գիտնականները անցկացրել են ուսումնասիրություն, որին մասնակցել են 80 կամավոր ուսանողներ: Մասնակիցներին տվել են մաստակ՝ քննություննից առաջ եւ հետո, որից հետո համեմատել են մաստակի ազդեցությունը փորձարկումների սկզբում եւ վերջում: Պարզվել է, որ քննության ամենալավ արդյունքները ցույց են տվել այն կամավորները, որոնք քննությունից 5 րոպե առաջ մաստակ են ծամել: Իսկ նրանք, ովքեր ծամել են մաստակը քննության ժամանակ, վատ արդյունքներ են ցույց տվել: Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մաստակ ծամելը քննության նախօրեին գրգռում է ուղեղի որոշ բաժիններ: