ՌԴ-ն պատասխան կտա «Բոինգի» կործանման համար. Ավստրալիայի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը խիստ պատասխանատվություն կկրի, եթե պարզվի, որ Malaysia Airlines-ի ընկած ինքնաթիռը կործանվել է ռուսական «օդ-ցամաք» հրթիռով, որը երկիրը մատակարարում է ուկրաինացի անջատողականներին:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Տոնի Էբբոտը:

«Էբբոտը հայտարարությունն արել է Ուկրաինայի Դոնեցկի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետ կապված Ավստրալիայի ազգային ավտանգության խորհրդի հրատապ նիստում: Իր ելույթում նա «կոշտ արտահայտություններ» է օգտագործել»,-գրում է թերթը:

Էբբոտտի կարծիքով՝ բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ օդանավը կործանվել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության գրոհայինների կողմից արձակված ռուսական հրթիռով:

«Բոինգի» ուղևորներից 27-ն ավստրալիացի են եղել: Նրանցից շատերը գիտնականներ էին, ովքեր մեկնում էին Մելբուրն՝ ՄԻԱՎ-ի ուոսումնասիրման գիտական կոնֆերանսին մասնակցելու:

Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռով, սակայն առայժմ նրանք չեն կարող ասել, թե ում էր պատկանում հրթիռը:

Ռուսաստանն, Ուկարինան և ԴԺՀ-ն հերքում են իրենց մեղքը:




Լրահոս