
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի բնակչուհի 12-ամյա Նատաշա Մորուեշ դե Անդրադեն երկարացնում է իր մազեր, որպեսզի վաճառի եւ ձեռք բերած գումարով վերանորոգի իր ննջասենյակը, տեղեկացնում է Հաֆինգթոն Փոսթը:Ներկայում Անդրադեի մազերի երկարությունը 1.58մ է, ինչը է պակաս աղջկա հասակից:Բրազիլուհին խոստովանել է, որ շամպուն գնելու համար տարեկան ծախսում է շուրջ 800 դոլար, ինչպես նաեւ օրական առնվազն 10 անգամ հարդարում է մազերը:”Ես շատ եմ սիրում մազերս, շատ կտխրեմ, երբ կտրեմ դրանք”,- ասել է Անդրադեն, հավելելով, որ հույս ունի իր մազերը վաճառել 5000 դոլարով:Տեղեկացնենք, որ աշխարհի ամենաերկար մազերը պատկանել են չինուհի Քսի Քուիպինգին, ով 1973թ. 5.67մ ցուցանիշով Գինեսի ռեկորդ է սահմանել: