Ա. Բաղդասարյանի հեռուստաալիքը Գ. Խաչատրյանի «Յուքոմ»-ը չի հեռարձակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան TV» ընկերությունը, որը վերջերս գնել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, «Յուքոմ» ընկերության միջոցով սպասարկվող բնակարաններում չի ցուցադրվում:

Armlur.am-ն այդ առիթով բազմաթիվ ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից:

Երեկ «Յուքոմ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ նման խնդիր իրենք չունեն ու աշխատում են բոլոր հեռուստաընկերությունների հետ: «Երևան» հեռուստաընկերությունը հեռարձակում ենք: Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել հեռարձակել հայկական բոլոր հեռուստաալիքները ու 4-5 տարի առաջ, երբ մեր գործունեությունը սկսում էինք, մի քանի ալիք դուրս էր մնացել, բայց հետո ավելացրինք»,-հայտնեց մեր զրուցակիցը: Նշենք, որ «Յոքոմ» ընկերությունը պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար-ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին:

Եվ չնայած ընկերությունը հերքում է այն փաստը, որ «Յուքոմ» ընկերության միջոցով սպասարկվող հեռուստաալիքների ցանկում «Երևան TV»-ն չկա, այդուհանդերձ, «Յուքոմ» ընկերությունից օգտվողները հաստատում են, որը վերը նշված հեռուստաալիքն իրենց հեռուստաէկրանից բացակայում է:




Լրահոս