Վաղը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կառավարության հաստատմանը կներկայացնի 77 հոգևոր սպասավորների պարտադիր զինծառայությունից ազատելու եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին նախագիծ:Ըստ կառավարության հաղորդագրության՝ հաստատվելու դեպքում նախագիծը կտարածվի Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանների, Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբանների եւ ուսանողների ու Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաների վրա
























