Ռուսական կողմի վարկածով՝ ուկրաինական հրթիռի նշանակետը Պուտինի ինքնաթիռն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական մի շարք լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ Malaysia Airlines ընկերության Boeing 777-ը կործանած ուկրաինական հրթիռի նպատակակետն իրականում եղել է Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը:

Ինչպես «Интерфакс»-ին հայտնել է Ռոսավիացիայի աղբյուրը, նախագահական ինքնաթիռի և մալազիական օդանավի ուղիները Վարշավայի մոտակայքում հատվել են: Նախագահի ինքնաթիռն այդ կետում է եղել Մոսկվայի ժամանակով ժամը 16:21-ին, իսկ մալազիականը՝ 15:44-ին: Աղբյուրի խոսքով՝ երկու ինքնաթիռների գծապատկերները շատ նման են, իսկ չափերը՝ շատ մոտ: Նման բարձրության վրա չի տարբերվում նաև նրանց գունավորումը:




Լրահոս