Խաչատուր Սուքիասյանի թեկնածության հարցը կորոշի թիվ 10 ընտրական հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Տիգրան Մուկուչյանի նախագահությամբ, քննարկեց Խաչատուր Սուքիասյանի դիմումը, ըստ որի, նա պահանջում է հաշվի չառնել Անձնագրային եւ վիզաների վարչության վերջին գրությունը եւ իրեն գրանցել սահմանված կարգով թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու, որոշեց որեւէ գործընթաց չսկսել, քանի որ դրա իրավասությունն ունի միայն թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովը:ԿԸՀ–ը պարզաբանեց, որ, ըստ օրենսդրության, բավարարելու կամ մերժելու լիազորություն ունի միայն թիվ 10 ընտրատարծքի հանձնաժողովը, իսկ ԿԸՀ–ը հարցն ընդգրկել է օրակարգ եւ հետեւաբար քննարկել, քանի որ Խաչատուր Սուքիասյանը դիմումը հասցեագրել էր նաեւ ԿԸՀ։ Խաչատուր Սուքիասյանի լիազորված անձ Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, թիվ 10 ընտրական հանձնաժողովը Սուքիասյանի դիմումը կքննարկի իր առաջիկա նիստում՝ հաշվի առնելով, որ 22-ից սկսվում է թեկնածուների գրանցման գործընթացը։ Նշենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մարտի 15-ին գրություն էր ուղարկել ԿԸՀ, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ Խաչատուր Սուքիասյանի գրասենյակ առ այն, որ իր 06.03.12-ին տրամադրած առաջին տեղեկանքն իրականությանը չի համապատասխանում: Այսինքն, պատգամավորության թեկնածուն հինգ տարի անընդմեջ չի բնակվել ՀՀ-ում, “քանի որ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքնում պարզվել է, որ 2010 նոյեմբերի 26-ից մինչև 2011 թ-ի հոկտեմբերի 16-ը, այսինքն՝ 10 ամիս 20 օր, Խաչատուր Սուքիասյանը ՀՀ-ում չի բնակվել”:




Լրահոս