Խանջյան փողոցը Երևանի կենտրոնական ու հանրահայտ վայրերից է: Մանկավարժական համալսարանից մինչև Մ. Նալբանդյանի արձան ձգվող հատվածը բոլոր երևանցիներն են ճանաչում, սակայն armlur.am-ի հարցախույզում գրեթե ոչ մեկը չհիշեց, թե ով է եղել Աղասի Խանջյանը:
Մարդիկ չհիշեցին նաև խորհրդային ժամանակների հայտնի գործչի անունը` ասելով՝ «ուշանում ենք», «շտապում ենք», «աշխատանքի ենք»: Շատերն էլ նշում էին, թե հասարակական-քաղաքական գործիչը, հավանաբար, իր ժամանակին հայտնի գրող է եղել:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան