Սաթիկ Սեյրանյանը առաջադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 21-ին ժամը 17:30-ին, “168 Ժամ”  թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրեց 2012թ. մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժոովի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրման հետ կապված փաստաթղթերը: Ինչպես armlur.am-ին թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղակայված է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի առաջին հարկում: Ֆոտոլրագրողի այն հարցին թե արդյո՞ք օրենքի խախտում չէ այն, որ ընտրական հանձնաժողովը տեղակայված է վարչական շրջանի գերատեսչական շենքում, հանձնաժողովի նախագահ Տիգրան Բաղդասարյանը պատասխանել է. “Ո՛չ, որ նայեք, մեր սաղ պատմության մեջ միշտ էլ ստեղ ա եղել տեղակայված” եւ ֆոտոլրագրողին հորդորել է, որպեսզի պատմություն սովորի:




Լրահոս