
Բեռլինում այսօր կբացվի “Հայրենիքի կարոտ” խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Եվրոպայի միլիոնավոր աքսորյալներին, որոնք 1900-2000 թվականներին բռնի տեղահանվել կամ աքսորի են ենթարկվել: Ցուցահանդեսում ներկայացված են նաև 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարներ: Պարբերականը գրել է, որ այս ցուցադրությունը նոր սպառնալիք է գերմանա-թուրքական հարաբերությունների համար: Գերմանական Bild պարբերականի տեղեկացմամբ` ցուցահանդեսը կբացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: