Հուլիսի 17-ին, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի եւ Արարատի մարզերում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ավտոմեքենա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 15 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում (7-ը` Արմավիրի, 8-ը` Արարատի մարզում), 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: