Ուկրաինայում կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վթարի ենթարկված Malaysia Airlines ավիաընկերության «Boeing 777» ինքնաթիռում եղել է 298 ուղևոր, այդ թվում՝ 3 երեխա և անձնակազմի 15 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:

Ուղևորների թվում հայեր չեն եղել: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Հաագայում ՀՀ դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մալազիական ավիաուղիների կործանված ինքնաթիռի զոհված ուղևորների մեջ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։  Մոտակա ժամերին կտրամադրվի զոհվածների անվանական ցանկը»,-ասված է հաղորդագրությունում։




Լրահոս