Մալազիական «Բոինգ-777»-ի թռիչքն անցնում էր վտանգավոր տարածքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնբասում կործանված Boeing-ը վարում էր Malaysia Airlines-ի ամենափորձառու օդաչուներից մեկը: Երկու օդաչուներն էլ բազմիցս թռիչքներ են կատարել այդ չվերթով: Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթ կատարող ինքնաթիռում գտնվում էին նա օդաչուի երկու օգնականները:

Bloomberg գործակալությունը նշում է, որ ինքնաթիռը հատում էր Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների գոտին, որից խուսափում էին շատ ավիաընկերություններ:

Ավստրալիական Qantas Airways-ը հայտարարել է, որ արդեն մի քանի ամիս է՝ չի օգտվում այդ ճանապարհից: Նույնն արել են նաև Cathay Pacific Airways-ի, ինչպես նաև ասիական Korean Air Lines-ի և Asiana Airlines-ի ներկայացուցիչները:

Միևնույն ժամանակ, Air New Zealand, PT Garuda Indonesia, All Nippon Airways և Japan Airlines ավիաընկերությունները հայտնել են, որ շարունակում են թռիչքներ կատարել Ուկրաինայի տարածքով:

Մինչև մարտական գործողությունների սկիզբը, Ուկրաինայի օդային տարածքով օրական 300-400 չվերթ էր իրականացվում, սակայն վերջին ժամանակներս այդ թիվը նվազել էր մինչև 100-ի, տեղեկացնում է Ինտերֆաքսը:




Լրահոս