Մալազիական «Բոինգ-777»-ի կործանման պատճառով Ավստրալիայում սուգ կհայտարարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալազիական «Բոինգ-777»-ի կործանման հետևանքով գրանցված զոհերի պատճառովԱվստրալիայի իշխանությունները հուլիսի 19-ը սգո օր են հայտարարել:

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբբոտտը: Ավիավթարի զոհերին նվիրված հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սիդնեյի տաճարում: Ծիսակատարությանը կմասնակցի վարչապետ Էբբոտտը:

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանը խստագույնս կպատժվի, եթե պարզվի, որ օդանավը կործանվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի անջատողականներին տրամադրված զենքով, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս