Գործարարի դեմ մահափորձից 5 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Մեժդուրեչենսկ քաղաքի 5 բնակիչներ տուժել են ատոմեքենայի պայթյունից: Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, տուժածների թվում են երկու երեխաներ՝ 4 և 10 տարեկան:

Պայթյունը տեղի է ունեցել ցերեկը՝ բնակելի տան բակում: Տուժած երեխաները դուրս էին եկել զբոսնելու և պատահաբար էին հայտնվել ավտոմեքենայի կողքին:

Պայթեցված Nissan Sirena-ի վարորդը՝ 51-ամյա Սերգեյ Շիշկարյովը, զրկվել է երկու ոտնաթաթերից և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Նախնական տվյալներով, պայթյունը սպանության փորձ է եղել: Պայթուցիկ սարքը գործարկվել է ավտոմեքենայի դռները բացելուն պես: Վարկածներից մեկի համաձայն, մահափորձի պատճառը տուժածներից մեկի ձեռնարկատիրական գործունեությունն է:




Լրահոս