Գիշերային ակումբի մոտ սպանություն կատարած անվտանգության աշխատակիցները կալանավորվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Armlur.am-ը հայտնել էր, որ «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝մասիվցի «մուսկուլավորները» դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրև «Ձի Վարդան»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ սպանության գործով կալանավորվել են Գևորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը:

Լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն առաջացրել է տուժողի մահ), այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» աշխատող կալանավորների «կռիշան» դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Գևորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսը, Վիկտորը եւ հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է:

Ողբերգությամբ ավարտված դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, Նոր Նորքի թիվ 114 մանկապարտեզի բակում…»:




Լրահոս