ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում երկար փնտրեցինք նրա այցելության մասին տեղեկություն, սակայն չգտանք: Առաջիկա 7 օրերի համար որեւէ գրառում չկար. տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն առաջիկա մեկ շաբաթում որեւէ անելիք չունի: Թե ինչու է Հայաստանի ներքաղաքական կյանքի համար բախտորոշ այս ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը գնում Մոսկվա, փորձեցինք պարզել Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից: Վերջինս տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանն իսկապես երկուշաբթի օրը մեկնելու է Մոսկվա` Եվրազեսի նիստին մասնակցելու համար:




Լրահոս