«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն ցավակցություն է հայտնել Ուկրաինայի Դոնեցկի մարզում Boing-ի կործանման արդյունքում զոհվածների հարազատներին. գրում է Газета.ru-ն:
Տիմոշենկոն ուկրաինացի աշխարհազորայիններին համեմատել է «Ալ Քաիդայի» գրոհայինների հետ:
Աշխարհազորայիններն ապացուցել են, որ ոչնչով չեն տարբերվում «Ալ Քաիդայից», և աշխարհը պետք է նրանց հետ վարվի, ինչպես «Ալ Քաիդայի» հետ», – հայտարարել է նա:
«Ուկրաինայի տարածքում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: 295 մարդ զոհվել է այն պատերազմի պատճառով, որը Ռուսաստանի Դաշնությունը վարում է Ուկրաինայի դեմ:
Համաշխարհային հասարակության պատվի հարցն է՝ պատժել այդ հանցագործության բոլոր մեղավորներին», – հայտարարել է Տիմոշենկոն: