ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրի է այցելել: Զարմանալի զուգադիպությամբ, Աբրահամյանը Գյումրի է ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մեկ շաբաթ առաջ կատարած այցից հետո: Նման մի դեպք էլ եղել էր Սյունիքի մարզում: Նա եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում եւ հանդիպել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ-ական պատգամավորների ու ՀՀԿ շտաբի անդամների հետ: Սակայն ուշագրավը ոչ այնքան բուն այցն է, որքան այցի ձեւը. Հովիկ Աբրահամյանը եկել էր ոչ թե իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով, այլ «Պրադո» ջիփով: Ընդ որում, նրա մեքենան ուղեկցել են պետական թիկնազորի՝ ՊՊՎ երկու մեքենաներ: Ամենայն հավանականությամբ, թիկնազորը նրան տրամադրել է Սերժ Սարգսյանը: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը եւս գտնվում է պետական պահպանության հսկողության ներքո: Մինչդեռ որպես սովորական պատգամավոր` նա իրավունք չուներ պետական թիկնազորով շրջելու:




Լրահոս