ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐՇՆՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը պնդում են մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու հարցով «վստահություն ներշնչող հրապարակային հետաքննություն» անցկացնելու մասին: Ըստ նրանց` մինչ օրս տեղի է ունեցել քրեական հետապնդում, որն այն հետաքննությունը չէ, ինչ իրենք են նկատի ունեցել: Մինչդեռ իրենք ցանկանում էին այնպիսի հետաքննության անցկացում, որը թույլ կտար զոհերի ընտանիքներին ներկայացնել իրենց պահանջները, իսկ իշխանություններին` բացատրել հետաքննությունը: Համազեկուցողները նաեւ նշել են, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարության համախմբման համար, եւ կոչ են արել ընտրական գործընթացի մասնակիցներին չխախտել հասարակության հավատն ընտրական գործընթացների նկատմամբ:




Լրահոս