ՉՄԵԿՆԱԲԱՆՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարին հրավիրված է եղել նաեւ ԲՀԿ-ին վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը: Սակայն ԱԴԿ ներկայացուցիչները պարզաբանել են, որ Օսկանյանին հրավիրել են ոչ թե որպես ԲՀԿ-ական, այլ որպես Օսկանյան անհատ: Իսկ կոալիցիոն կուսակցություններից ոչ մեկին ԱԴԿ-ն չի հրավիրել իր  համագումարին՝ ասելով, որ նրանք են երկրի զարգացման խոչընդոտը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում կատարվածը: «Դա բացառապես «Ազատ դեմոկրատներ»-ի որոշելիքն է: ԲՀԿ-ն չի մեկնաբանում»,-ասաց նա:




Լրահոս