Մարտի 16-ին կայացել է Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում, քննարկելով խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, խորհուրդը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանին եւ Գրիշա Մելիք-Սարգսյանին հայտարարել նախազգուշացում: Բացի այդ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Չի բացառվում, որ այս որոշումը կապ ունի ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի որդու կողմից ԱԱԾ-ում քննվող գործի հետ, որի շրջանակներում մի շարք դատավորներ հարցաքննվել են:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ