Մարտի 16-ին Կապանի «Prince» ռեստորանում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանի եւ մի խումբ դաշնակցականների ընթրիքից անմիջապես հետո կրակոցներ են հնչել նրանց սենյակում: Ռեստորանի տերերը, որոնք ՀՀԿ տեղական շտաբի պատասխանատուներից են, ներս են մտել եւ հարցրել, թե ով է կրակում, ինչի արդյունքում ծեծկռտուք է ծավալվել: Քիչ անց ժամանել են ոստիկաններն ու բերման ենթարկել 2 հոգու` Վիննի մականունով մի երիտասարդի եւ պատգամավորի հորաքրոջ որդուն` Արմենչիկին: Շուրջ 10 հոգու էլ տարել են ոստիկանություն` խմածությունը որոշելու: Aravot.am-ի փոխանցմամբ` որեւէ մեկն այս միջադեպից հետո ձերբակալված չէ: Դեպքի կապակցությամբ Գագիկ Գեւորգյանը News.am-ին ասել է. «Ուղղակի մի քիչ խմել, իրար չեն հասկացել: Դա ձեւավորված, մեծ սեղանների «գեղեցիկ» հայկական ավանդույթ է»:
ԽՄԱԾ ԾԵԾԿՌՏՈՒՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ