2013 թ. Ֆրանսիայում կայացել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացման 2-րդ համաժողովը, որի շրջանակներում ձեռք են բերվել մշակութային համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում` 2014 թ. Լիոնի «Կոմիտաս» երգչախմբի հայաստանյան համերգի շուրջ:
Պայմանավորվածության համաձայն՝ ս. թ. հուլիսի 12-ին Հայաստան է ժամանել Լիոնի «Կոմիտաս» երգչախումբը, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի և ԼՂՀ-ի մի շարք քաղաքներում հանդես է գալիս համերգներով. հուլիսի 15-ին, ժամը 19:00-ին` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնի դահլիճում, հուլիսի 16-ին, ժամը 19:00-ին` Ստեփանակերտի ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում, հուլիսի 17-ին, ժամը 18:00-ին` Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում, իսկ հուլիսի 19-ին, ժամը 18:00–ին հանդես կգա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգային ծրագրում ներառված են Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ա. Հարությունյանի, Գուսան Շերամի, Խ. Ավետիսյանի ստղծագործությունները:
Լիոնի «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 1962 թ. Լիոնում, որը 1980 թվականից մինչ օրս ղեկավարում է Ժան Բերբերյանը: