ԿԼԻՆԻ՞ ՈՒՂԵՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն  վաղվա համագումարին մասնակցության հրավերներ է ուղարկել  «Եդինայա Ռոսիա»-ին, Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության»-ը եւ Չինաստանի կոմունիստական կուսակցությանը: Իսկ Պուտինի ուղերձի մասին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը tert.am-ին ասել է. «Մենք անպայման ակնկալում ենք նրանց ներկայությունը: Թե ում կողմից ինչպիսի ողջույնի ուղերձներ կլինեն, պարզ կլինի ընդամենը մեկ օրից»: Հիշեցնենք, որ ՀՀԿ 13-րդ համագումարին «Եդինայա Ռոսիա»-ի փոխնախագահ Արթուր Չիլինգարովն անձամբ ներկայացրեց Վլադիմիր Պուտինի ուղերձը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` չի բացառվում, որ այդքան ցանկալի ուղերձն, այնուամենայնիվ, չլինի: Համենայնդեպս, երեկ` երեկոյան, այս հարցով ԲՀԿ-ում անհանգիստ էին:




Լրահոս