Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն իր առջեւ 15-20 մանդատի խնդիր է դրել եւ հրաժարվել արմատական պայքարից: Henaran.am-ին այդ մասին ասել է ՀԱԿ մաս կազմող «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում չընդգրկվելու կուսակցության որոշումը: Այնուամենայնիվ, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ»-ն առայժմ շարունակում է ՀԱԿ-ի կազմում մնալ: Սոս Գիմիշյանի խոսքով` մեկ տարվա ընթացքում` մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները, ամեն ինչ պարզ կլինի` կախված ՀԱԿ-ի գործողություններից:
15-20 ՄԱՆԴԱՏԻ ԽՆԴԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ