Թայսոն Ֆյուրին (22-0, 16 КО) շարունակում է լրատվամիջոցների միջոցով անդրադառնալ գերծանր քաշային կարգում WBO/WBA/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմի Կլիչկոյին (62-3, 52 КО):
«Կլիչկոն ինձ հետ չի մենամարտի, ինչպես չմենամարտեց Դևիդ Հեյը: Կլիչկոն չի ուզում ինձ հետ կռվել, իսկ ես ցանկանում եմ»,- հայտարարել է Թայսոնը:
Նրա խոսքով, Կլիչկոն իրենից խուսափում է իր հանգուցյալ ընկերոջ և մարզիչ Էմանուիլ Ստյուարդի խոսքի պատճառով: