
Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Ավանդաբար մրցույթին մասնակցում են արտերկրի և Հայաստանի լավագույն ռեժիսորները: Այս տարի ևս փառատոնի օրակարգը հագեցած է, իսկ ֆիլմերն էլ գրավում են հայ հանդիսատեսին:
Armlur.am-ը կինոթատրոններից մեկի ներսում հարցում անցկացրեց՝ հասկանալու համար, թե փառատոնին հետևող քաղաքացիներն ինչ տպավորություններ ունեն ցուցադրված ֆիլմերից: Պարզվեց, որ բոլորն էլ գոհ են թե՛ ցուցադրվող ֆիլմերի որակից, և թե՛ կազմակերպվածությունից:
Շուտով կինոփառատոնը կավարտվի և հայ հանդիսատեսը դեռ երկար կհիշի ցուցադրված ֆիլմերը, իսկ տպավորություններով էլ կկիսվեն այլ անձանց հետ: Մնում է հուսալ, որ ամեն տարի թե՛ ցուցադրվող ֆիլմերի, թե՛ հետաքրքրությունը փառատոնի հանդեպ գնալով կավելանա:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան