«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. հուլիսի 21-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Լոմոնոսովի, Սուվորովի, Նոր Արեշի 5, 14, 16 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ