
Դանիական Յուտլանդ քաղաքում կբացվի խանութ, որը գնորդներ կներգրավի ողջ աշխարհից: Խանութից 5000 քմ տարածք կտրամադրվի զենքի վաճառքի սրահների համար:
Նոր խանութի ընդհանուր մակերեսը երկու անգամ կգերազանցի Եվրոպայում գործող ամենամեծ խանութի տարածքը: Ղեկավարությունը մտադիր է ընդլայնել այն 2500 քմ մակերեսով երկրորդ հարկի շնորհիվ:
Զենքի նախընտրած տեսակը հնարավոր կլինի փորձարկել հատուկ գոտում, որը պատված կլինի ձայնամեկուսիչ ծածկերով: Այն ինքնատիպ մի ամրոց կլինի սեփական հրաձգարանով:
Ինչպես գրում է The Local-ը, սեփականատերերը մշակելու են անտանգության միջոցների հատուկ համակարգեր, որոնք պետք է պաշտպանեն գնորդներին պատահական գնդակներից և վնասվածքներից: