
Հայաստանի շատ քաղաքացիներ մշտապես բարձրաձայնում են արտերկիր մեկնելու և այնտեղ մշտական բնակություն հաստատելու ցանկության մասին: Armlur.am-ի հարցումները, սակայն այլ բան ցույց տվեցին:
Հարցված բոլոր քաղաքացիները Հայաստանից դուրս որևէ երկրում գոնե մեկ անգամ եղել են, սակայն նրանցից շատ քչերը նշեցին, որ կցանկանան մշտական բնակություն հաստատել այնտեղ: Մյուսները հաստատակամ կողմ են Հայաստանում ապրելուն:
Հետաքրքիր է, որ հիմնականում հարցման մասնակիցներն արտերկիր մեկնել են կամ ուսման, կամ հանգստի, կամ էլ կարճաժամկետ աշխատանքի համար:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան