«Բա էլ ի՞նչ եք ուզում, ո՛չ ինվոյս եք բերում, ո՛չ փաստաթուղթ եք բերում»:
ՏՄՊՊՀ նախագահն իր ղեկավարած կառույցի գործառույթներն այսպիսով փոխանցում է բոլորին` միաժամանակ չզլանալով ստանալ աշխատավարձ եւ լրացուցիչ ֆինանսավորում: 24 միլիոնը, որը կառավարության որոշմամբ «պատահաբար» հայտնվեց Ա. Շաբոյանի տրամադրության տակ, իհարկե համամասնորեն կբաժանվի: Չէ՞ որ այստեղ թղթադրամներ ավելի շատ են սիրում, քան փաստաթղթեր: Ամեն դեպքում, ՏՄՊՊՀ-ն հրապարակավ հրաժարվում է տնտեսվարողների գործերն ուսումնասիրելուց՝ իմիջիայլոց եւ ձեռքի հետ շահագրգիռ կողմերին հասկացնելով, որ եթե շատ են ուզում, իրենք կարող են անբարեխիղճ տնտեսվարողների վերաբերյալ փաստաթղթեր տրամադրել իրենց: