Մարի Ստյուարտի ձեռագիր նամակը Շոտլանդիայում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է գրեթե 8 հազար ԱՄՆ դոլարով։ Հոդացավով տառապող պալատականներից մեկին պարտականություններից ազատելու այդ թույլտվությունը գրվել է 1554 թվականին։ Նամակում մասնավորապես նշվում է, որ Ջոն Բլերը, «ով տանջվում է հոդացավից, չի կարող ճանապարհորդել առանց իր կյանքը վտանգի ենթարկելու»։ Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտը, ով Անգլիայի Ելիզավետա 1-ին թագուհու զարմուհին էր, մահապատժի է ենթարկվել 1587 թվականին՝ Ելիզավետային սպանելու նպատակով կազմակերպված դավադրությանը մասնակից լինելու մեղադրանքով։
ԹԱԳՈՒՀՈՒ ՆԱՄԱԿԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ