«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիտ Յայա Տուրեն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը.
«Ցանկանում եմ «Սիթի»-ի երկրպագուներին հայտնել, որ միշտ հպարտ եմ եղել, որ պաշտպանում եմ այս ակումբի գույները: Ցանկանում եմ՝ որքան հնարավոր է երկար մնալ աստեղ: Ինձ հաճելի կլինի մնալ «Սիթի»-ում և շարունակել ելույթներս», – նշել է նա և հավելել.
«Շատ խոսակցություններ էին գնում այն մասին, որ մի քանի ակումբներ ցանկանում են գնել իմ տրանսֆերը: Մենք պատրաստվում ենք գալիք մրցաշրջանին և ցանկանում ենք նորանոր տիտղոսներ նվաճել»: