ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ձնհալից հետո Երեւանի փողոցներում շատ փոսեր են առաջացել, ընդ որում, հիմնականում կենտրոնական փողոցներում: Երեւանի քաղաքապետարանն ասֆալտապատման աշխատանքներ արդյո՞ք նախատեսում է, թե՞ հույսներս դնենք մեծամասնականով առաջադրվող պատգամավորական թեկնածուների վրա:  

Արտակ Սահակյան, 32 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության եւ բարեկարգման վարչությունը տեղեկացնում է, որ ինչպես նախորդ տարիներին, աjնպես էլ 2012 թվականին, քաղաքապետարանի ծրագրով նախատեսված են քաղաքային փողոցների ընթացիկ վերանորոգման, հիմնանորոգման եւ ճաքալցման աշխատանքներ: Ներկայում կատարվում են տեղային ընթացիկ նորոգման աշխատանքներ, իսկ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում (միջին ջերմաստիճանը +5 եւ բարձր) կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով 2012 թվականին մայրաքաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում կիրականացվի շուրջ 1 միլիոն քմ ասֆալտապատում, որի աշխատանքներն իրականացվելու են նաեւ վարչական շրջանների ծրագրերով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվությունը միանգամայն հավաստի է: Իսկապես, ձնհալից անմիջապես հետո հատկապես Երեւանի կենտրոնական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Խնդիրն է այն է, սակայն, որ ասֆալտը փռվում է կիսասառած ու դեռեւս թաց գետնին: Անզեն աչքով էլ պարզ է, որ չանցած մի քանի օր` ավազի ու աղի հետեւանքով քայքայված գետինը նույն տեսքն է ստանալու: Երեւի թե քաղաքապետարանը ճիշտ կաներ` մի փոքր սպասեր: Ասֆալտապատման աշխատանքների ահռելի ծավալ է նշվում, բայց լավ կլիներ` ոչ թե գործն արվեր պարզապես անելու համար, այլ  իր բուն նպատակին ծառայեր:




Լրահոս