
Երեկ ՕԵԿ հանրահավաքին, ինչպես արդեն հայտնի է, մեծամասամբ կուսակցության անդամներն էին ներկայացել: Հետաքրքիր է, որ նույնիսկ ՕԵԿ-ականները չեն հավատում, թե այս քաղաքական կուսակցությունը կարող է մեղմել վերջերս վերանայված էլեկտրաէներգիայի սակագինը:
Armlur.am-ի հարցին, թե այդ դեպքում ինչն է նրանց բերել Ազատության հրապարակ, ներկաների մեծ մասը նշում էին, որ իրենք պարզապես Արթուր Բաղդասարյանի կողքին են:
Հետաքրքիր էր, որ կուսակցական հանձնարարություն ստացած ՕԵԿ-ականները և՛ չէին կարողանում ոչինչ չասել, և՛ պնդում էին, թե իրենց ասված է, որ հարցերի չպատասխանեն: